27 12 2024

Մեզ երկու բան է դեռ փրկում` խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում. Ստեփան Դանիելյան

Մեզ երկու բան է դեռ փրկում` խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում. Ստեփան Դանիելյան

Մեզ երկու բան է դեռ փրկում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել։ Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ։

2. Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, դեռ պետք է եւ վերացումը նոր աշխարհաքաղաքական դասավորություն ու նոր մարտահրավեր կարող է առաջացնել։

Բայց այս երկու գործոնները հավերժական չեն, եթե հայ ժողովուրդը չի ցանկանում պետություն ունենալ, ապա այլընտրանքային տարբերակներ միշտ էլ կարող են գտնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ